Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ԻՀՊԿ գեներալ Ռեզա Զահեդին․ Reuters
Համաշխարհային ՄամուլԴամասկոսի վրա իսրայելական օդային հարձակման հետևանքով սպանվել է գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սիրիական և լիբանանյան ուժերի հրամանատար Մոհամմադ Ռեզա Զահեդին, հայտնում է Reuters-ը։
Իսրայելի ռազմաօդային ուժերը թիրախավորել էին Դամասկոսում Իրանի դեսպանատունը։
Իրանի դեսպանատան շենքն ամբողջությամբ ավերվել է, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը։ Բոլոր նրանք, ովքեր եղել են շենքում հրթիռակոծության պահին, մահացել են։ Իրանի դեսպանը չի տուժել։ Դեսպանի գնահատմամբ՝ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգից յոթ մարդ: Ըստ Al Hadath-ի՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ: