Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձինք․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԹուրք իրավապահները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձանց, որոնցից մեկը կալանավորվել է, գրում է Hürriyet թերթը։
Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը հայտնաբերել են ԻՊ-ի երկու անդամներին և ձերբակալել Պենդիկ թաղամասում գտնվող բնակարաններից մեկում: Նշվում է նաև, որ ձերբակալվածներն ահաբեկչություն էին ծրագրում Թուրքիայում։
«Երկու ձերբակալվածներն էլ հարցաքննությունից հետո տարվել են դատարան... կալանավորվել է Տաջիկստանի քաղաքացի, ԻՊ–ի անդամ 37-ամյա Ֆազիլջոն Ա.-ն, իսկ նրա ենթադրյալ հանցակիցը՝ Ղրղզստանի քաղաքացի 41-ամյա Զուլֆիյա Ս. արտաքսվել է Թուրքիայից»,- հայտնում է թերթը։
Նախատեսվող ահաբեկչության կոնկրետ նպատակները դեռ պարզ չեն։