ԻՀՊԿ ևս մեկ գեներալ է սպանվել իսրայելական հարձակման հետևանքով
Համաշխարհային Մամուլ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով զոհվածների թվում է։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Ռահիմին ծառայել է որպես գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի տեղակալ, ով նույնպես մահացել է դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման ժամանակ։ Press TV-ի փոխանցմամբ՝ Զահեդին ղեկավարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ–Քուդս» ուժերի ստորաբաժանումները Լիբանանում և Սիրիայում:
