Կրած վնասների համար 340.000 դոլար է պահանջում
Աշխարհ
Նախկին բլոգեր Նոահ Քրավիթսի դեմ դատական հայց է ներկայացրել բջջային հեռախոսներ արտադրող PhoneDog ընկերությունը։ Քանի որ վերջինս, ընկերությունից դուրս գալուց հետո, շարունակել է կապ պաշտպանել Twitter սոցիալական կայքում աշխատանքի ընթացքում իրենց հետևող անձանց հետ:
Ինչպես հաղորդում է Nwi.com-ը՝ Քրավիթսը նախապես սոցիալական կայքում հանդես է եկել @PhonedogNoah անունով, իսկ աշխատանքից դուրս գալուց հետո փոխել իր էջի անվանումը @NoahKravitz-ի, բայց իրեն հետևող մարդկանց տվյալները պահպանվել են: Բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունը նախապես դեմ չի եղել, սակայն հիմա բլոգերի դեմ դատական հայց է ներկայացրել՝ հայտնելով, որ Քրավիթսին կայքում հետևող մարդիկ իրականում ընկերության գնորդներն են եղել, և ընկերությունը Քրավիթսից կրած վնասների համար 340.000 դոլար է պահանջում:
Բայց այստեղ կարևոր հարցն այն է, թե ում են, ի վերջո, պատկանում Twitter-ի կոնտակտները: Խնդիրն ավելի կբարդանա, եթե կայքը բիզնեսի նպատակներով օգտագործելու մեղադրանք առաջադրվի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ