Պակիստանում տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհվել է ինը մարդ
Աշխարհ
Պակիստանի հարավ-արևմուտքում` Կվետա քաղաքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի ոստիկանությունը:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքական գործիչ Շաֆիկ Մենգալի տան մոտ, ում հայրը դաշնային կառավարությունում նախարարի պաշտոն է զբաղեցնում։
Կվետան Պակիստանի խոշորագույն քաղաքներից մեկն է և Բելուջիստան շրջանի կենտրոնը: Վերջին շրջանում այստեղ նկատվում է բռնությունների աճ: Դրան նպաստում են սուննիական և շիական համայնքների միջև ընթացող բախումները, ինչպես նաև՝ ապստամբների ծավալած գործողությունները: Նրանք պահանջում են ավելի շատ ինքնավարություն Իսլամաբադից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ