Օկուպացված Արցախում բանվորներ տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել․ կա 9 վիրավոր
Արցախ![Օկուպացված Արցախում բանվորներ տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել․ կա 9 վիրավոր](/rs.php?image=/disc/02-04-24/925844e44658af70a619e69abc738f38.webp&w=780)
Օկուպացված Արցախի Մարտունու շրջանում միկրոավտոբուսի շրջվելու հետեւանքով 9 մարդ է տուժել։
Հաղորդվում է, որ օկուպացված տարածքներում գործող ընկերություններից մեկին պատկանող միկրոավտոբուսը, որը տեղափոխում էր բանվորների, շրջվել է։
Վթարի հետեւանքով միկրոավտոբուսում գտնվող 17 հոգուց տուժել են 9-ը։ Տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)