Բարաք Օբաման շրջագայելու է ԱՄՆ երկու նահանգներում երեք օրում՝ ավտոբուսով
ԱՄՆ
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ Բարաք Օբաման այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մեկնում է շրջագայության ԱՄՆ տարածքում, որպեսզի ներկայացնի բնակչության շրջանում նոր աշխատատեղեր ստեղծելու սեփական ծրագիրը։ ԱՄՆ նախագահը ծրագրել է ավտոբուսով երեք օրվա ընթացքում շրջագայել երկու նահանգներում՝ Հյուսիսային Կարոլինայում և Վիրջինիայում։
ԱՄՆ իշխանությունների հաղորդմամբ Բարաք Օբամայի այս քայլի հիմնական նպատակն է նոր աշխատատեղերի ստեղծման իր նախագծի համար ԱՄՆ բնակչության շրջանում աջակցություն ձեռք բերելը։ Օբաման մտադիր է կրկին Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել այդ նախագիծը, որը մի քանի օր առաջ մերժվել էր օրենսդիրների կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)