Թուրքիայում հայերի են ձերբակալել․ նրանց կոշիկներում ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
ԻրավունքԹուրքիայի Կարս քաղաքում Հայաստանի քաղաքացիների կոշիկների մեջ ոսկու ձուլակտորներ են հայտնաբերվել։
Այս մասին, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտնում են Թուրքիայի իրավապահ մարմինները։
Ըստ տեղեկությունների՝ ստուգման ընթացքում մաքսանենգության և կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բերման են ենթարկել երկու անձի։
Խուզարկության ժամանակ կասկածյալների կոշիկների մեջ հայտնաբերվել է 1 կգ-ից մի փոքր ավելի կշռող ոսկու յոթ ձուլակտոր։ Նշվում է, որ ձուլակտորի շուկայական արժեքը կազմում է 3,5 մլն լիրա։
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել։