Չինաստանում 100 հասկի է փախել կենդանիների սրճարանից (տեսանյութ)
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի Գուանդուն նահանգում հարյուր հասկի շներ փախել են կենդանիների սրճարանից և լցվել առևտրի կենտրոն։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Աշխատակիցները մոռացել են փակել շների սրճարանի դուռը, ինչից հետո շներն ազատ են արձակվել։ Նրանք ցրվել են առևտրի կենտրոնի տարբեր հատվածներում։ Կենդանիների սրճարանի աշխատակիցներին հաջողվել է արագ գտնել նրանց։
Միջադեպի ականատեսներն այն անվանել են «մեծ հասկի կառնավալ» և շներին համեմատել իրենց դասերն ավարտող ուրախ դպրոցականների հետ:
Չինաստանում մեծ տարածում են գտել կենդանիների համար նախատեսված սրճարանները: Միայն 2020 թվականին, ըստ Xifei Daily-ի, Շանհայում բացվել է 3638 նման հաստատություն։ Դրանցում մեկ ժամ անցկացնելն արժե մոտավորապես 60-200 յուան։
Տեսանյութը՝ այստեղ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)