Երազելը վնաս չէ. Լավրով
Համաշխարհային Մամուլ«Երազելը վնաս չէ»,- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները 2022 թվականի փետրվարի դրությամբ գոյություն ունեցած սահմաններին վերադառնալու անհրաժեշտության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Զելենսկու բանաձևը քաջ հայտնի է: Այն հրապարակվել է: Դա վերջնագիր է, որը Ռուսաստանից պահանջում է հանձնվել, կապիտուլյացիայի գնալ, վերադառնալ 1991 թվականի սահմաններին: Ճիշտ է, պարոն Զելենսկին վերջերս «բարեհամբույր» կերպով ասաց, որ կարող ենք սկսել 2022 թվականի փետրվարին եղած սահմանից։ Դե, երազելը վնաս չէ», - ասել է Լավրովը: