Բայրամովը Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում
Թուրքիա
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մևլութ Չավուշօղլուի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին «X» հարթակի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
«Այսօր արդյունավետ հանդիպում ունեցանք ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար, եղբորս՝ Մևլութ Չավուշօղլուի հետ: Մտքեր փոխանակվեցին դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, բազմակողմ համագործակցության և հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ»,- գրել է Ջեյհուն Բայրամովը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ