Եվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն է Այո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ) 4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնում Բենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիք Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը Մարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելին Ի՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին «Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օր Թրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին 

Վահագն Խաչատուրյանը Դիկրան Իզմիրլյանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով (տեսանյութ)

Տեսանյութեր

Հանրապետության նախագահի հրամանագրով Դիկրան Իզմիրլյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը,  բարձրագույն պարգևը հանձնելով նրա որդի Սարկիս Իզմիրլյանին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակը հայ ժողովրդի նվիրական զավակ ու երախտավոր Դիկրան Իզմիրլյանին Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրելն է:

Դժվար է գերագնահատել պարոն Իզմիրլյանի ավանդը հայապահպանության, կրթության, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա առաջնորդվել է բացառապես մարդասիրությամբ և Հայրենիքի հանդեպ սերը՝ գործով, ստեղծելով ու կառուցելով ի ցույց դնելու սկզբունքներով:

Մեզ շատ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի թվարկենք 1990 թվականից ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք հենց ասվածի վկայությունն են:

Հայ ժողովուրդը արդեն իսկ գնահատել է Իզմիրլյան ընտանիքի հայրենանվեր գործունեությունը՝ արժանացնելով նրանց իր ջերմ ու անվիճարկելի սիրուն և հարգանքին: Բայց, միևնույն ժամանակ, մեր պետությունը և պետական պաշտոնյաներս յուրատեսակ պարտականություն ունենք արժանին մատուցելու, գնահատելու և պարգևատրելու մեր երկրի և ժողովրդի մեծ բարեկամներին ու արժանավոր որդիներին:

Այսօր ես մեծ ուրախությամբ և երախտագիտությամբ եմ մեր պետության բարձրագույն պարգևը հանձնում իր արժանի տիրոջը: Վստահ եմ, որ Իզմիրլյանների ամբողջ գործունեությունը տասնամյակներ շարունակ ոգևորության աղբյուր է դարձել աշխարհասփյուռ հայության համար: Համոզված եմ նաև, որ այդ գործունեության ավելի ու ավելի մեծ, իրական ու գնահատելի արդյունքների ականատեսն ենք լինելու ամենատարբեր բնագավառներում:

Ավարտելով խոսքս՝ ես սրտանց շնորհավորում եմ Դիկրան Իզմիրլյանին պետական բարձրագույն պարգևին և Հայաստանի Ազգային հերոսի կոչմանն արժանանալու, ինչպես նաև բոլորիս՝ մեր կողքին նման հայրենակից ունենալու համար»:

***

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սարկիս Իզմիրլյանին և իր տիկնոջը՝ Հելենա Իզմիրլյանին: Նախագահը բարձր է գնահատել Իզմիրլյան ընտանիքի ավանդը և գործունեությունը Հայաստանի զարգացման գործում:

«Մեզ համար մեծ պատիվ է գնահատել Ձեր հայրիկի և Ձեր ընտանիքի կատարած աշխատանքները: Դուք գնահատված եք ոչ միայն մեր պետության, այլ ընդհանրապես աշխարհասփյուռ հայության կողմից:

Հույս ունեմ, որ մենք հետագայում, շարունակելով մեր համագործակցությունը, նոր հաջողություններ կարձանագրենք:

Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են, որ մեր երկիրն իսկապես հզորանա, տնտեսությունը զարգանա, մարդիկ ավելի բարեկեցիկ ապրեն և, իհարկե, նաև մեր պաշտպանողականությունն ամրապնդվի»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սարկիս Իզմիրլյանն ասել է. «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ հետ: Իմ ընտանիքը մեծապես երախտապարտ է այն պարգևի համար, որն այսօր իմ հայրը ստացավ: Նա միշտ ասում է՝ հայերը պետք է օգնեն հայերին: Աշխարհի որ մասում էլ լինենք, մենք առաջին հերթին հայ ենք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն էԱյո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ) Փարիզում ոստիկանները բողոքի ցույց են անցկացրել Մակրոնի նստավայրի մոտ4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնումԲենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիքՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը Էրդողանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում աղետը դադարեցնելու համարՄարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելինԻ՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը«Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օրՄԱԳԱՏԷ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային վառելիքի ապահովման ուղղությամբԹրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգումՍտուբը կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի մինչև տարեվերջՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերինՄեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփայինԻսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի խոցման մասինՆոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքըՖուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարենՄեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրըՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջԱթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը ՉինաստանՌուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեցՌուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու ԹայվանինԳրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչ
Ամենադիտված