ՀՀ պատվիրակությունն Ադրբեջանի ռազմական գնումների վերաբերյալ փաստաթղթեր է ներկայացրել Բրյուսելում․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԲրյուսելում ապրիլի 5-ին կայացած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումից առաջ Հայաստանը փաստաթղթեր է փոխանցել ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաներին, որոնցում ասվում է, որ Ադրբեջանը հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա է կուտակել, որոնք գնվել են երկրներից, ինչպիսիք են Իսրայելը և Պակիստանը։ Այս մասին հաղորդում POLITICO–ն։
«Հայաստանը պնդում է, որ իր հարևանը տարեսկզբից միջինում օրական ստանում է սպառազինության մեկ խմբաքանակ, իսկ սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար, ինչը հանգեցրել է 100,000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի»,– ասված է հրապարակման մեջ: