Կահիրեում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցություններ են սպասվում. AFP
Համաշխարհային ՄամուլՀանգստյան օրերին Կահիրեում սպասվում են բանակցություններ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, որոնց ընթացքում նոր փորձ է արվելու համաձայնության գալ հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ։ Այս մասին AFP-ին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է ուղարկել Եգիպտոսի և Քաթարի առաջնորդներին՝ կոչ անելով մեծացնել ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա՝ «համաձայնելու և հարգելու գործարքը»։
Սպիտակ տունը հաստատել է, որ բանակցությունները տեղի կունենան այս շաբաթվա վերջին՝ Կահիրեում։