Թուրքիան սահմանափակել է ավելի քան 50 անուն արդյունաբերական ապրանքների արտահանումը Իսրայել
ԹուրքիաԹուրքիայի առևտրի նախարարությունը սահմանափակել է 54 անուն արդյունաբերական ապրանքների արտահանումը Իսրայել:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ սահմանափակումները կգործեն մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտը և այնտեղ մարդասիրական օգնության անարգել առաքման համար պայմանների ստեղծումը: