Մեքսիկայում զինվորականին 14 տարի ազատազրման են դատապարտել նարկոկարտելի հետ կապ ունենալու համար
Աշխարհ
Մեքսիկայի դատարանը զինվորականին 14 տարվա ազատազրկման է դատապարտել Մեքսիկայի ամենավտանգավոր նարկոկարտելներից մեկի հետ կապ ունենալու համար:
Նախկին լեյտենանտ Ռայմունդո Մորալեսը դատապարտվել է ''Sinaloa'' նարկոկարտելին օժանդակելու համար:
Մորալեսը հայտարարել է, որ իրեն վարձատրել են, որպեսզի այդ նարկոկարտելի մրցակիցներին չեզոքացնի:
Մորալեսի գտնվելու վայրի մասին տեղեկություններ են հայտնել նույն նարկոկարտելի անդամները: Հաղորդում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ