Իրանը Պարսից ծոցում հեռահար հրթիռների փորձարկում է կատարել
Իրան
Իրանի ռազմածովային ուժերը շաբաթ օրը հեռահար հրթիռների փորձարկումներ են իրականացրել Պարսից ծոցում անցկացվող ռազմածովային զորավարժությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
«Velayat - 90» կոչվող զորավարժությունները, որն անցկացվում է Հնդկական օվկիանոսում 2000 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով` Օրմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց, սկսվել են դեկտեմբերի 24-ին և տևելու են տաս օր:
Երեքշաբթի օրն Իրանը սպառնացել է դադարեցնել Օրմուզի նեղուցով արտահանվող իրանական նավթի մատակարարումը, այն դեպքում եթե միջազգային շուկայում իրանական նավթի գների էմբարգո հայտարարվի:
Պարսից ծոցում գտնվող Օրմուզի նեղուցը նավթով հարուստ երկրները` Բահրեյնը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ, ծովային դարպասն է դեպի Հնդկական օվկիանոսի երկրներ: Աշխարհի նավթի մոտ 40%-ը, որը տեղափոխվում է տանկերներով, անցնում է Օրմուզի նեղուցով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ