Փաշինյանի անդարդությունը՝ երկրի կործանման ֆոնին (տեսանյութ)
ՏեսանյութերՆիկոլ Փաշինյանը, ով, չմոռանանք հիշեցնել, ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, պատկերավոր ասած՝ «քոչել է» «ՏիկՏոկ» սոցիալական ցանց: Սա Փաշինյանի առաջին «սոցցանցափոխությունը» չէ: Նա «թավիշի» շրջանում ակտիվ էր «Ֆեյսբուքում»: Հետո միառժամանակ կարճ հանգրվան ունեցավ «Թվիթերում», հիմա էլ փոխադրվել է «ՏիկՏոկ»:
Թվում էր, թե երկրում տիրող իրավիճակը և խնդիրների թնջուկը լուծելը պետք է որ Փաշինյանի թիվ մեկ գործը լիներ, բայց, արի ու տես, վարչապետը զբաղված է տիկտոկյան ռիլսեր նկարելով, որտեղ փորձում է մաչոյի տեսքով ներկայանալ հանրությանը։ Երկրի կործանման ֆոնին Փաշինյանի անդարդությանը պարզապես նախանձել կարելի է...