Գալուզինը և ՌԴ–ում Թուրքիայի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ՌուսաստանԱպրիլի 10-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Թուրքիայի Հանրապետության դեսպան Թ. Բիլհիչին՝ վերջինիս խնդրանքով։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։
Քննարկվել են մի շարք արդիական հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերում էին Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են հայտնել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում շարունակելու աշխատանքը՝ որպես Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման առանցքային գործոն:
«Ընդգծվել է կողմերի քննադատական գնահատականն այս տարածաշրջանում լարվածություն մտցնելու և այն ապակայունացնելու «հավաքական Արևմուտքի» փորձերին՝ ելնելով իրենց պատեհապաշտական շահերից»,– ասված է հաղորդագրության մեջ։