Ֆրանսիայի դեսպանը Սյունիքում է․ քննարկվել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը
ՀայաստանՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել Սյունիք այցի համար ու կարևորել Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև ֆրանսիական տարբեր կառույցների հետ մարզի համագործակցությունը։
Հանդիման ընթացքում կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի, Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև ապակենտրոնացված համագործակցության, տարածաշրջանի անվտանգային իրավիճակի ու այլ հարցերի մասին, քննարկել տնտեսական, կրթական, առողջապահական ու մյուս ուղղություններով առաջիկայում նախատեսվող փոխգործակցությունը։
Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նաև այցելել են «Սյունիք» օդանավակայան։
Օլիվիե Դըկոտինյին այստեղ ծանոթացել է օդանավակայանի ենթակառուցվածքներին, թռիչքուղուն, շրջել տարածքում ու տեսել ուղևորների սպասարկման պայմանները, տեխնիկական հագեցվածությունը, տեղեկացել միջազգային թռիչքներ իրականացնելու հնարավորության մասին և հայտնել, որ տպավորված է տեսածից։