Պունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդ Շորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին են Տեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել են Պապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում Պայմանագրային զինծառայող է մահացել Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են Ֆրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տուն Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները 

Ֆրանսիայում քննարկել են Հարավային Կովկասի իրադարձությունները, ԼՂ հակամարտությունը

Հայաստան

Ապրիլի 10-ին Ֆրանսիայի Քաղաքական գիտությունների (Sciences Po) համալսարանի Լիլ քաղաքի մասնաճյուղում կայացավ «Ֆրանսիա-Հայաստան ռազմավարական գործընկերություն․ վերակերտված տարածաշրջանային աշխարհաքաղաքականություն Լեռնային Ղարաբաղ ներխուժումից հետո» խորագիրը կրող համաժողով։ Այն կազմակերպվել էր վերոհիշյալ համալսարանի «ՄԱԿ-ի մոդել» ուսանողական ասոցիացիայի կողմից։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ 

Համաժողովին որպես բանախոսներ հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ստրասբուրգի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, միջազգային իրավունքի մասնագետ Էդուարդո Ստոպիոնին (Edoardo Stoppioni), Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, վերլուծաբան և աշխարհաքաղաքագետ Տիգրան Եգավյանը։

Բանախոսները համապարփակ ձևով ներկայացրեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղ գտած վերջին զարգացումները, այս համատեքստում ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելուն ուղղված քայլերի կարևորությունը՝ Հայաստանի առջև ծառացած անվտանգային, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո առաջացած հումանիտար մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Ուսանողների խնդրանքով բանախոսներն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական և իրավական ասպեկտներին, Ադրբեջանի կողմից պետական մակարդակով քարոզվող հայատյացությանը և այդ երկրի ռազմատենչ քաղաքականությանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ հայկական կողմի շարունակական ջանքերին։

Համաժողովին ներկա էին ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի, Լիլի քաղաքային խորհրդի անդամներ, Քաղաքական գիտությունների համալսարանի Լիլ քաղաքի մասնաճյուղի նախագահ Էթիեն Պեյրան (Etienne Peyrat), «ՄԱԿ-ի մոդել» ասոցիացիայի ներկայացուցիչներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ։

Համաժողովին նախորդեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը Քաղաքական գիտությունների համալսարանի Լիլ քաղաքի մասնաճյուղի նախագահ, Հարավային Կովկասի հարցերով մասնագետ Էթիեն Պեյրայի հետ, որի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային վերջին զարգացումների առնչությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ)
Ամենադիտված