Զինծառայողներին տեղափոխող «Ուրալը» վթարի է ենթարկվել․ կա 4 զոհ և վիրավորներ
Հայաստան
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:
Տվյալներն այս պահին ճշգրտվում են:
Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)