Հակոբ Ասլանյանն ուղղագրական սխալով է շնորհավորել Հայաստանի Անկախության տոնը. panorama.am
Մերձավոր ԱրևելքԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը ուղղագրական սխալով է շնորհավորել Հայաստանի Անկախության տոնը՝ «չքնաղ» բառի փոխարեն գրելով «չքնախ»։
«Շնորհավոր Անկախության Տոնդ իմ Չքնախ Հայրենիք»,- գրել է ՔՊ-ական պատգամավորը։
Ֆեյսբուքյան օգտատերերը նրա գրառման տակ նշել է, թե ինչպես է գրվում «չքնաղ» բառը։
Որոշ ժամանակ անց Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջում արդեն ուղղված տարբերակն էր։