Ամանորն այլ երկրներում
Աշխարհ
Ամանորն այն եզակի տոներից է, երբ բոլորս սպասում ենք հրաշքների, նվերներ նվիրում և սպասում Ձմեռ պապիկին։
Այսպես օրինակ Բուլղարիայում ավանդույթի համաձայն տոնը դիմավորում են տանը, այդ ընթացքում տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ, իսկ մեծերը նրան նվերներ են մատուցում։ Իսկ 00:00–ին անջատվում են տան լույսերը՝ ամանորյա համբույրների համար, ինչից հետո տան տիրուհին կտրում է ամանորյա անակնկալ–կարկանդակը։ Կարկանդակում գտնվող կոպեկն ում բաժին ընկնի, նրան կբերի հարստություն, իսկ վարդի թերթիկը՝ սեր։
Կարկանդակի տոնն ընդունված է նաև Ավստրալիայում և Ռումինիայում։
Դանիայում կեսգիշերին սեղանին դնում են բրնձե քաղցր շիլա, որը ևս անակնկալով է։ Շիլայի մեջ ընկույզ կամ նուշ է լինում,և եթե այն բաժին է ընկնում չամուսնացած աղջիկներին, ապա նրանք այլևս ամուսնությունից չեն խուսափի։
Իտալիայում ընդումված է Նոր տարի մտնել ոչ միայն տան նոր հարդարանքով, այլև նոր հագուստով։ Իսկ տղամարդիկ և կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ՝ ի նշան նորության։
Գերմանիայում Սուրբ Ծնունդն ընտանեկան տոն է։ Նրանց ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»։ Անկախ նրանից, թե ինչի տարի է լինելու, Գերմանիայում իրար նվիրում են ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակներ են լինում։
Արևելա–ասիական մի շարք երկրներում՝ Վիետնամում, Կամպուչիայում, Հրվ. Կորեայում, Մոնղոլիայում և այլ երկներում, պարտադիր իրերից է գեղեցիկ զարդարված փոցխը։
Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։ Ֆինները ձմեռ պապիկին կոչում են «Joulupukki», ով նախկինում նվերիներից բացի իր հետ բերում էր ճիպոտներ, իր այցը սկսելով հետևյալ խոսքերով. «Կա՞ն արդյոք այս տանը խելոք երեխաներ»։
Ամերիկայում ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե նվերին, այլ փաթեթավորմանը։ Այսպես օրինակ նրանք կարող են շատ գեղեցիկ փաթեթավորված կաղամբ նվիրել։ Իսկ Ֆրանսիայում նվիրում են ամեն ինչ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ