Եռաբլուրում տեսախցիկների առջև Արցախի համար ողբացող խմբակը երեկոյան ողբը շարունակել է ռեստորանում զուռնա-դհոլով. Չախոյան
ՔաղաքականԵրեկ Եռաբլուրում տեսախցիկների առջև Արցախի համար ողբացողների մի խմբակ երեկոյան «ողբը» շարունակել է ռեստորանում զուռնա-դհոլի տակ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Հայրենասիրության հենց այս մոդելն է, որ մեր տունը քանդել է։
Երբ հայրենասիրությունը սահմանափակվում է միայն տեսախցիկների առջև ողբալով ու սեղանի շուրջ կենացներ ասելով՝ արդյունքը լինում է այն, ինչ եղավ։
Երբ տեսախցիկների առջև խոսում են պետականաշինությունից՝ զուգահեռ թալանելով բյուջեն, արդյունքը լինում է այն, ինչ եղավ:
Երբ տեսախցիկների առջև խոսում են բանակը հզորացնելուց, իսկ առաջնագիծը կահավորում են կանսեռվի կոկոշներով, արդյունքը լինում է այն, ինչ եղավ:
Հայրենասիրության էս մոդելը տեղ չունի մեր կյանքում, իսկ դրա կրողները՝ հանրային կյանքում»,- գրել է նա: