Թուրքական բանկերին ճնշում են, որ չհամագործակցեն ռուսների հետ․ ТАСС
Գիտություն և Մշակույթ
Միացյալ Նահանգների պաշտոնյաները շարունակում են ճնշումները թուրքական բանկերի վրա, սպառնալով սանկցիաներ սահմանել նրանց հանդեպ, եթե վերջիններս շարունակեն սպասարկել Ռուսաստանի հետ կապված գործարքները։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը։
Համաձայն հաղորդման, վերջերս ամերիկյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել թուրքական ֆինանսաբանկային ոլորտը ներկայացնող ընկերությունների հետ, որտեղ խոսվել է նաեւ, այսպես ասած՝ «քողարկված սանկցիաների» մասին։ Չնայած այդ ճնշումներին, հաղորդում է ռուսական լրատվամիջոցը, ռուսական կողմի հետ գործարքները թուրքական բանկերը շարունակում են իականացնել, սակայն մի շարք նախազգուշական քայլեր կատարելու պայմանով, որոնցից մեկը համոզիչ փաստաթղթերի տրամադրումն է առ այն, որ տվյալ գործարքը չի խախտում գործող սանկցիաներն ու սահմանափակումները։
