Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց Հունգարիային
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը պարտություն կրեց Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը Հունգարիայի հավաքականն էր: Ազգային թիմի կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը: Պարտություն կրեց Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հայաստան-Հունգարիա` 1,5:2,5:Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կեզրափակվի սեպտեմբերի 22-ին:
