Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ Մանասյան ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Բրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակին Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգին Հայաստանը վիզաների ազատականացման վերջնաժամկետ է նախանշել 2029 թվականը Արդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում․ Տիգրան Աբրահամյան 515 հա հողատարածքների աճուրդներն անվավեր են ճանաչվել․ դատախազությունը ներկայացրել էր հայց «Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ Թևանյան Գերմանիան և ևս 5 երկիր սպառնում են արգելափակել ԵՄ նոր բյուջեն․ պահանջում են հարյուրավոր միլիարդների կրճատումներ Թաց ճանապարհի պատճառով բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել․ Սպիտակ-Ապարան ճանապարհը փակվել էր Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Mercedes», որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր 

Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ. 168.am

Տնտեսություն

168.am-ը գրել է.

Մեկ տարի է՝ Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու նրա խաղաղ բնակիչների վրա, իսկ մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին, ցեղասպանության վտանգի տակ պահանջեց, որպեսզի արցախահայերը լքեն իրենց բնօրրանը։ Ադրբեջանի պատերազմական գործողությունների հետևանքով 120 հազարից ավելի հայեր ենթարկվեցին էթնիկ զտման և բռնի տեղահանության, հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, սպանվեցին, կան անհետ կորածներ։

Մինչև այս պահը ՀՀ գերատեսչություններից միայն ԱԳ նախարարությունն է հայտարարությամբ անդրադարձել այս ողբերգությանը։

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ իշխանության պահվածքը սպասելի էր, սպասում էր, որ նրանց կողմից որևէ հայտարարություն ու քննադատություն չի լինելու։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրվեց, քանի որ արդեն նպատակ ունեին Արցախն ամբողջովին հայաթափելու։ Եկել եմ այն եզրակացության, որ այս ամենն ամբողջությամբ կազմակերպված է եղել։ Նույնիսկ այդ ժամանակ ՀՀ իշխանության կողմից որևէ հայտարարություն չեղավ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ադրբեջանի կողմից արցախահայերին ուղիղ սպառնալիք չկա։ Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Գիտեին, որ սա հաջորդ փուլն է, որը պետք է տեղի ունենա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արծվիկ Սարգսյանը։

Այս ամենը հաշվի առնելով, Արծվիկ Սարգսյանը չի պատկերացնում, որ ՀՀ իշխանությունը կարող է միջազգային հարթակներում բարձրացնել արցախահայերի՝ Արցախ վերադառնալու հարցը։ Իսկ արցախահայերի վերադարձն անձամբ պատկերացնում է, որ պետք է լինի միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավմամբ և Բերձորի միջանցքի անխափան աշխատանքի պայմաններում։

«Արցախ վերադարձի դեպքում, պետք է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, անխափան աշխատի, որտեղ կկանգնեն միջազգային խաղաղապահներ։ Բայց ամեն ինչ մի քիչ դժվար եմ պատկերացնում, քանի որ թուրքերին արդեն լցրել են Արցախ, դրա համար միջազգային երաշխիքներ պետք է լինեն։

Մենք 2023 թվականի սեպտեմբերին Արցախում մնալու որևէ հնարավորություն չունեինք, մնալ՝ նշանակում էր ցեղասպանվել։ Ադրբեջանցիները բոլոր կողմերից ներխուժում էին, դիրքավորվում, ամեն րոպե կրակում էին, այդ պայմաններում հնարավոր չէ ապրել։ Եթե Արցախում լինեին հին դիրքերը, իհարկե, կարող էինք պաշտպանվել, բայց հին դիրքերը չկային, թշնամին կատաղած ուզում էր ոչնչացնել խաղաղ բնակիչներին»,- ընդգծեց Արծվիկ Սարգսյանը։

Նա հիշատակեց Ադրբեջանի ձեռամբ Շուշիի Քարին Տակ գյուղն ամբողջությամբ ոչնչացնելու քայլը, շեշտելով՝ Քարին Տակը ոսկոր էր Ադրբեջանի կոկորդին այնպես, ինչպես ամբողջ Արցախը։

«Այսպիսի հայատյացությամբ լցված երկրի դեպքում ինչպե՞ս են պատկերացնում, ինչպե՞ս կարող էր արցախցին մնալ Արցախում, այսինքն՝ մենզ առաջարկում են ինքնակամ ցեղասպանությո՞ւն։

Մեզ նույնիսկ չեն ուզում Հայաստանում փախստական ճանաչել, 30 տարի շարունակ Ադրբեջանն առաջ էր տանում իրենց փախստականների հարցը, իսկ ՀՀ իշխանությունը, մեկ տարի էլ չի անցել՝ ուզում է առհասարակ մեր հարցը փակել։ Եթե մեզ փախստական չեն ճանաչում, վաղը-մյուս օրը մենք աշխարհին ինչպե՞ս ենք ասելու՝ որտեղից ենք։ ՀՀ անձնագիր եմ ստացել, մեջը գրված չէ, թե ես որտեղ եմ ծնվել, գրված է ՀՀ քաղաքացի միայն, լավ, բա ես որտե՞ղ եմ ծնվել։ Չգիտեմ, բայց եթե այսպես շարունակեն, ժամանակ է գալու, որ առհասարակ Արցախի մասին հիշատակում չի լինելու»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերԲրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակինAxios. Պենտագոնը կպայքարի ԱՄՆ ընտրություններին միջամտության դեմ՝ ԱԲ-ի օգնությամբ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգինՀայաստանը վիզաների ազատականացման վերջնաժամկետ է նախանշել 2029 թվականըԱրդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում․ Տիգրան Աբրահամյան515 հա հողատարածքների աճուրդներն անվավեր են ճանաչվել․ դատախազությունը ներկայացրել էր հայց«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ ԹևանյանԳերմանիան և ևս 5 երկիր սպառնում են արգելափակել ԵՄ նոր բյուջեն․ պահանջում են հարյուրավոր միլիարդների կրճատումներԹաց ճանապարհի պատճառով բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել․ Սպիտակ-Ապարան ճանապարհը փակվել էրՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԽոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Mercedes», որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լևոն Վահրադյանը իրականում «Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում «Փաստ». Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար» «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները«Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո «Փաստ». Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ)
Ամենադիտված