Ռուբինյանը գերմանացի իր գործընկերոջ հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին
ՌուսաստանԱզգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը:
«Մենք կարևորում ենք Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը»,- ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում՝ ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում:
Ռուբեն Ռուբինյանը հանձնաժողովի նախագահի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել առկա մարտահրավերների մասին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: