Մի շարք հայտնի ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Իսրայել
Համաշխարհային ՄամուլԵվրոպական մի շարք խոշոր ավիաընկերություններ հայտարարել են դեպի Իսրայել թռիչքները ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ «Հըզբոլլահ»-ի դեմ փեյջերի հարձակումից հետո անվտանգության սրված իրավիճակի պատճառով, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Այս որոշումը վերջնական չէ և կախված կլինի տարածաշրջանում իրավիճակի զարգացումից։
Lufthansa-ն, որը ներառում է Lufthansa Airlines-ը, Swiss-ը, Austrian Airlines-ը, Brussels Airlines-ը և Eurowings-ը հայտարարել են, որ սեպտեմբերի 17-19-ը, ներառյալ բոլոր ուղևորատար և բեռնատար չվերթները, ժամանակավորապես դադարեցվել են։