Ոստիկանին սպանած անձը փախել է. նրան փնտրում են. ոստիկանության ղեկավար կազմը Արմավիրում է. ուժեղացված ծառայություն՝ մարզում
ՎերլուծականArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին ողջ իրավապահ համակարգի ղեկավար կազմը Արմավիրի մարզում է։
Մասնավորապես, դեպքի վայրում է ՆԳն նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ պաշտոնյաներ։
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանների վրա կրակած ու ոստիկաններից մեկին սպանած անձը փախուստի է դիմել, ու նրան այս պահին փնտրում են։ Ողջ մարզում սկսվել է ուժեղացված ծառայություն։