Ավտովթար՝ Պռոշյան գյուղում. բախվել են «Kia Sorrento»-ն, «Nissan»-ը և «ՎԱԶ 2107»-ը. կա 2 վիրավոր
Ռուսաստան![Ավտովթար՝ Պռոշյան գյուղում. բախվել են «Kia Sorrento»-ն, «Nissan»-ը և «ՎԱԶ 2107»-ը. կա 2 վիրավոր](/rs.php?image=/disc/09-09-24/101312fcdc11fa65289977cbe8a3f839.webp&w=780)
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia Sorrento», «Nissan Teana» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)