Հնդկաստանը կոչ է անում արագ հասնել Գազայում կրակի դադարեցմանը
Ռուսաստան![Հնդկաստանը կոչ է անում արագ հասնել Գազայում կրակի դադարեցմանը](/rs.php?image=/disc/09-09-24/e62290f21b0953713ed5107041ef83ef.webp&w=780)
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը կոչ է արել հնարավորինս արագ հասնել Գազայի հատվածում կրակի դադարեցմանը։
«Հնդկաստանի դիրքորոշումն այս հարցում եղել է սկզբունքային և հետևողական: Մենք դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները և մարդկանց պատանդ վերցնելը: Խորապես վշտացած ենք անմեղ խաղաղ բնակիչների շարունակական կորուստների համար: Ցանկացած արձագանք պետք է հաշվի առնի մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Մենք աջակցում ենք որքան հնարավոր է շուտ զինադադարի հաստատմանը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասել է Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Էր Ռիադում կայացած Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի առաջին հանդիպմանը։
Նա հավելել է՝ իրենք նաև նպաստել են պաղեստինյան պետական ինստիտուտների և դրանց կարողությունների զարգացմանը: «Ինչ վերաբերում է հումանիտար իրավիճակին, մենք օգնություն ենք ցուցաբերել և մեծացրել ենք մեր աջակցությունը ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը», - ասվում է նախարարի հայտարարության մեջ:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)