Պատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Ռուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Ի՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ) «Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Պեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը Արևմուտքին Տուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում 

Ստամոքսամտություն՝ հասցված «պետական գաղափարախոսության» մակարդակի. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գուցե թիվ 1 հեծանիվը վնասվել է, գուցե ոտնակն է փչացել, իսկ հնարավոր է՝ մեկ այլ պատճառով Փաշինյանը երեկ վերստին ֆեյսբուքյան ակտիվության բռնկում ունեցավ: Ուրեմն, դրել ու Հայաստանի Հանրապետության անունից կոչ է ուղղել «հպարտ քաղաքացիներին»: Կոչը միանգամայն փաշինյանական է. «Այստեղ հաց, այստեղ կաց»: Դա քիչ համարելով՝ մի հատ էլ գրառման ներքո մեկնաբանել է. «Հաց բառը տվ յալ տեքստում կարելի է ընկալել որպես բայ»: Հա, հենց այդպես՝ բայ: Ինչ-որ մեկը Փաշինյանին թյուրիմացության մեջ է գցել: Հա, նախօրոք նշենք. տեսել ենք, որ երևի կանխատեսելով ծաղրական ակնարկները՝ Փաշինյանը մի առանձին ստատուսային տրակտատ էլ գրել էր «հացել» (ճաշելու իմաստով) բայի գոյության մասին: Բայց հայոց լեզվի իմացության հարցը դնենք մի կողմ, դա էական չէ:

Էական չէ նույնիսկ այն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նման բաներ անում. դրան առանձին անդրադարձել ենք՝ նշելով, որ նրան ու իր թիմին պետք է «քլնգոց ուտել» մանր-մունր բաների համար, որ խոշոր մեղքերի համար, իր խոսքերով ասած, իրենց «դավաճան չասեն»: Այստեղ այլ՝ ոչ պակաս էական հանգամանք կա: Փաստացի «որտեղ հաց, այնտեղ կաց» անընդունելի ասույթը մի փոքր ձևափոխված «այստեղ հաց, այստեղ կաց»-ը պարզ ստամոքսամտության ճիչ է: Ավելին, սա հենց ստամոքսամտություն է՝ հասցված «պետական գաղափարախոսության» մակարդակի: Ավելի ստույգ՝ սա ծաղր է հայ ժողովրդի, հայ հասարակության, «հպարտ քաղաքացիների» հանդեպ: Ու սա նորություն չէ: Տեսեք, թե՛ իր պաշտոնավարման ամբողջ շրջանում, թե՛ հատկապես այս վերջին շրջանում Փաշինյանը և նրա քպականները հետևողականորեն քարոզում են, որ Հայաստանում բնակվողները գոյություն ունեն բացառապես օրվա հացի, կուշտ փորով ուտելու և էլ ոչ մի բանի մասին չմտածելու համար:

«Փորներս կուշտ լինի, տակներս՝ չոր, մնացած ամեն ինչի հերն էլ անիծած»: Սա՛ է փաշինյանական գաղափարաբանությունը: Ու մարդիկ, որոնց կրեդոն որկորն է, ստանալով իշխանություն, նպատակադրված քարոզ են տանում, թե մարդը սոսկ կենսաբանական օրգանիզմ է: Այս դեպքում՝ կոնկրետ՝ Հայաստանում ապրողները, որոնց պետք է հուզի բացառապես հացը: Ուրիշ ոչինչ: Ըստ որում, Փաշինյանն իրեն նեղություն էլ չի տալիս՝ մտածելու համար, որ խոսում է հացից, գործնականում ստամոքսապաշտությունից այն դեպքում, երբ հենց ինքը, իր վարած «քաղաքականությունը» հարյուր հազարավոր հայ մարդկանց զրկել է բնօրրանից, սեփական հողի վրա հաց ստեղծելու հնարավորությունից, ոչ պակաս հազարավորներին՝ հենց մի կտոր հացից: Թե բա՝ «այստեղ հաց, այստեղ կաց»:

Այսինքն, եթե այստեղ հաց՝ չիք, ինչ տուն, ինչ հայրենիք: Սա է որկորային մահացու «գաղափարախոսությունը»:

Հ.Գ.-Ի դեպ, Փաշինյանը նաև մի «ուղերձ» էր հղել: Պրոբլեմների մասին: Թե բա՝ թիվ մեկ, թիվ երկու, թիվ երեք: Չէ, այստեղ ասելիք չկա էլ: Երևի թե միայն մեկ բան. մեր երկրում միակ պրոբլեմն արդեն տևական ժամանակ Հանրապետության հրապարակում է...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներումԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Սիրիան կոչ է անում Եվրամիությանը վերացնել Դամասկոսի դեմ պատժամիջոցներըԻ՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ)Իրանը ապահովել է Թուրքիայում կալանված Caspian Airlines-ի ինքնաթիռի ազատ արձակումԳիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Հարցված գերմանացիների գրեթե 90%-ը դժգոհ է Merz-ի աշխատանքիցՊեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը ԱրևմուտքինՌուսաստան–Բելառուս սահմանին անցակետ է ժամանակավորապես փակվելՏուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում 2025 թվականին խոլերայից մահացության համաշխարհային թիվը կաճի 30 տոկոսով#ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացելՄադրիդի իշխանությունները պահանջել են հեռացնել ցուցարարներին պատկանող վրանային ճամբարըՆեթանյահուն զգուշացրել է Իսրայելի վրա մոտալուտ հարձակման նշանների մասինՍարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք ՆեպալումՌումինիան հայտարարել է մինչև 2035 թվականը եվրոգոտի մտնելու իր ծրագրերի մասինMcDonald's-ը գին որոշելիս օգտագործում է AIThe Atlantic. Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ծրագրինՆոր մանրամասներ վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով մահացածների մասինԹաթա Սիմոնյանի թիմը պարզաբանել է 20 միլիոն դրամի պատմությունը․ «Խոսքը անձնական հոնորարի մասին չէ»Իրանցիները խոստացել են փոխհատուցում գերի վերցված ամերիկացի զինվորների համարՀայ Դատի ներկայացուցիչները քննարկել են արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցերըՔԿ-ն հայտնել է պատճառը, թե ինչու է ձերբակալել հայտնի սցենարիստին«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է՝ շարունակելու է պայքարը Գագիկ Ծառուկյանի ազատության համարԿալլասը Դամասկոսում քննարկում է ԵՄ-Սիրիա գործընկերությունըԵՄ-ում սննդային թափոնների ծավալով առաջինը Կիպրոսն է. Եվրոստատ Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով«Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ ԱմստերդամՍցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործովԱրամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» The Washington Post․ Կիևը դառնում է Ուկրաինայի առաջնագծի քաղաքԵվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, դրանում կասկած չկա․ ԼավրովԳագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴԼավրովն ասել է, որ իր համար դժվար է ասել, թե ինչի է փորձում հասնել ԳերմանիանԱՄՆ-ում մանկահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզԻրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունըՓորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»
Ամենադիտված