Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի․ մանրամասներ
ՏեսանյութերԳորիսի համայնքապետը զրկվեց պաշտոնից:
Դատարանը որոշեց Առուշ Առուշանյանի 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման դատապարտել: Դատարանը մասնակիորեն բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ։
«Դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատարանը 2022 թ. մարտի 28–ի դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման։ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատագրական մեկ օրի դիմաց»,– ասաց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը։