ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հունիսի 17-ը որպես Հայրերի օր նշելու նախագիծը
ՎերլուծականԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում հունիսի 17-ը որպես Հայրերի օր նշելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ նիստում՝ ստանալով 66 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ ձայներ:
Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է: