306 ապագա պարեկ ատեստավորվում է անցնում
Ռուսաստան![306 ապագա պարեկ ատեստավորվում է անցնում](/rs.php?image=/disc/10-09-24/4b2c1174c6f18931dc45f3ed0b20c640.webp&w=780)
ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը:
Ատեստավորման գործընթացին հետևել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում է ՆԳՆ կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառություն անցնած 306 սովորող։ Ավարտական քննություններին նախորդել է մասնագիտական պրակտիկան, որի ընթացքում սովորողներն ամրապնդել են Կրթահամալիրում ստացած տեսական գիտելիքները։
Պետական ամփոփիչ ատեստավորումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ:
Ատեստավորումը բարեհաջող հաղթահարածները Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և մարզային ստորաբաժանումներում կնշանակվեն համապատասխան պաշտոնների։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)