Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Հարցազրույցներ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվել՝ Վրաստանը եվրոպական ճանապարհ վերադարձնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին նախագահը հայտարարել է ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում:«Ես պատրաստ եմ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել և առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար՝ Վրաստանը եվրոպական ուղի վերադարձնելու համար», - ասել է նա:
Զուրաբիշվիլին գործող իշխանություններին մեղադրել է քաղաքական ուղղությունը եվրաինտեգրումից Ռուսաստանի հետ մերձեցման փոխելու մեջ:«Այսօրվա վրացական կառավարությունը Մոսկվայի հետ մերձենալու շատ հստակ ընտրություն ունի: Այս կառավարությունը հրաժարվել է իր արևմտամետ դիրքորոշումից՝ հօգուտ Մոսկվայի հետ հարաբերությունների», - նշել է նա:
