ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն է և չի քննարկվել Մոսկվայի հետ․ Զախարովա
Թուրքիա«ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները Հայաստանի ինքնիշխան որոշումն է, այն չի քննարկվել Մոսկվայի հետ»։ Այս մասին իր ամենշաբաթյա ելույթում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է 24news.am-ը։
«ՌԴ–ն չի տեսնում նման բանակցությունների բացասական կողմերը կամ ազդեցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի գործարկման վրա։ Բայց կա մի պահ. արևմտականների նման շռայլությունը, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում, պետք է զգուշավորությամբ ընդունվի»,- ասել է նա։
Առանց վիզայի ռեժիմի խոստումները, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, զուտ պատեհապաշտություն և մանիպուլյացիա են, տարածաշրջանում աշխարհաքաղաքական առճակատում հրահրելու փորձեր։