«Ռեալն» ու Անդրեյ Լունինը համաձայնության են հասել
Համաշխարհային ՄամուլԻսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը համաձայնության են հասել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է Marca-ն։
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2028թ․ հունիս։
Անդրեյ Լունինի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Համագործակցության երկարաձգման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կլինի առաջիկայում։