Պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Կիպրոս
Համաշխարհային ՄամուլՀՀ ազգային ժողովի պատգամավորներն աշխատանքային այցով սեպտեմբերի 23-26-ը կգործուղվեն Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն):
Այս մասին ասվում է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:
Նիկոսիա կգործուղվեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Տրդատ Սարգսյանը և Միքայել Թումասյանը: