Հայաստանի դպրոցներում նախորդ տարի աշխատանքի է անցել ավելի քան 3000 նոր ուսուցիչ
ՎերլուծականՀայաստանի դպրոցներում 2023–ի ընթացքում աշխատանքի է անցել ավելի քան 3000 նոր ուսուցիչ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նախորդ տարի մեր դպրոցներում գրանցել ենք ավելի քան 3000 նոր ուսուցիչներ՝ ի շնորհիվ կառավարության այն քաղաքականության, որն ուղղված է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը, հավելավճարի ծրագրերին, ատեստավորման քաղաքականությանը, ինչը նաև ուսուցչի աշխատավարձը դարձրել է առավել մրցունակ»,-ասաց Անդրեասյանը:
Նախարարը ուրախալի համարեց այն փաստը, որ ավելի քան 3000 նոր ուսուցիչների շրջանում ավելի քան 30 տոկոսն են կազմում երիտասարդ ուսուցիչները, նաև միջին տարիքի ուսուցիչները: