Ձերբակալվել է Իրանի նախկին նախագահի դուստրը
Իրան
Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի (1989-1997) դուստր Ֆաեզեհ Հաշեմին հակակառավարական քարոզարշավի համար դատապարտվել է կեստարյա ազատազրկման։ Հաղորդում է The Associated Press-ը:
Դատարանը նրան արգելել է նաև առաջիկա 5 տարիներին զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել երկրի մշակութային կյանքին կամ էլ ակտիվություն դրսևորել ԶԼՄ-ներում։ Վճիռը կարող է բողոքարկվել 20 օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ 2009 թվականի հունիսին Ֆաեզեհը մասնակցել է մի շարք հակակառավարական ելույթների, իսկ 2011 թվականի փետրվարին ձերբակալվել է կարճ ժամանակով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ