Փաշինյան. Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին
Հայաստան«Երեկ, երբ հայրենիք եւ պետություն հասկացությունների առանձնահատկություններն էինք քննարկում, հետեւյալ մի միտքը հոլովվեց.
Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, եւ հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը՝ մոռացվել: