Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄ
Լուսանկարներ![Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄ](/rs.php?image=/disc/16-09-24/2a674ff0c7aa72d2c50309917f50be71.webp&w=780)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք։
Դիլիջան քաղաքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքում հայտնաբերվել է փայտի թեփի պարկերով քողարկված, հաճարենի տեսակի ծառից պատրաստված 4.8 խմ կողահատ տախտակ։
Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ։
Ապօրինի փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Հանրապետության մարզերում կանխարգելիչ հատուկ միջոցառումները շարունակվում են։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)