Հրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհ
ԹուրքիաՀրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Մերիլենդ նահանգի Ջոպա քաղաքի դպրոցներից մեկում։ Զոհվել է մեկ տասնհինգամյա պատանի։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Համաձայն հաղորդման, դպրոցի զուգարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով, ուսանողներից մեկը հրազենով ծանր վիրավորել է դասընկերոջը։ Դրա հետո նա արագ հեռացել է դրոցից, սակայն արդեն մի քանի րոպե անց ձերբակալվել է ոստիկանների կողմից։ Վիրավորում ստացած դեռահասին տեղում բուժօգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել հիվանդանոց։ Ավելի ուշ, տեղի ոստիկանապետի գրասենյակը հայտնել է, որ դեռահասը մահացել է։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։