ՌԴ-ն էլ Telegram-ի վերաբերյալ հարցեր ուներ Դուրովին, սակայն նրան ոչ ոք չէր կալանավորել․ Պեսկով
ՎերլուծականՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը Ֆրանսիայում։
Նրա խոսքով՝ Դուրովին հարցեր են եղել նաև Ռուսաստանում, սակայն նրան ոչ ոք չի կալանավորել։
«Ահաբեկիչներն օգտվում են Telegram-ից, բայց օգտվում են նաև մեքենաներից, ինչո՞ւ չեն ձերբակալվում Renault-ի կամ Citroën-ի գործադիր տնօրենները»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է նա «Մոսկվա» հաղորդաշարի համահեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Աղբյուր` Panorama.am