Բենիկ Ագասարովը՝ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն
Գիտություն և Մշակույթ
Բենիկ Ագասարովը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
«Բենիկը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք Բենիկին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նոր հաջողություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
