Ռուսաստանը, Թուրքիան, Սիրիան և Իրանը հանդիպում կանցկացնեն Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ. Լավրով
Համաշխարհային ՄամուլՌուսաստանը, Թուրքիան, Սիրիան, Իրանը տեսանելի ապագայում ևս մեկ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք արտաքին քաղաքական գերատեսչությունների և պաշտպանության նախարարությունների մեծ ջանքերով անցած տարի կարողացանք հանդիպումներ անցկացնել պաշտպանական գերատեսչությունների, արտաքին գործերի նախարարությունների և հետախուզական ծառայությունների մասնակցությամբ։
Այնտեղ նրանք փորձեցին բանակցել այնպիսի պայմանների շուրջ, որոնք կարող են հանգեցնել Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը։
Այդ հանդիպումներին մասնակցել են Սիրիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները։
Հիմա ելնում ենք հերթական հանդիպումը նախապատրաստելու նպատակահարմարությունից։ Վստահ եմ, որ այն տեղի կունենա տեսանելի հեռանկարում»,-հայտարարել է նա։