ԱՄՆ-ն է կրում պատասխանատվությունը այն ամենի համար, ինչ կատարվում է Գազայում. ռուս պատմաբան (տեսանյութ)
ՎերլուծականԱՄՆ-ն է կրում պատասխանատվությունը այն ամենի համար, ինչ կատարվում է Գազայում: Այս մասին հայտարարել է ռուս պատմաբան, արևելագետ Դմիտրի Պոլյանսկին։
Ես կցանկանայի ասել իմ հարգարժան ամերիկացի գործընկերոջը, որ հանձնարարականներ չտա ինձ և իմ կառավարությանը և վերջապես զբաղվի այն ամենով, ինչ պետք է անի Միացյալ Նահանգները։
Այս սենյակում գտնվող բոլորը հիանալի հասկանում են, որ ԱՄՆ-ն է կրում հիմնական պատասխանատվությունը այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է Գազայում։ 40 000 զոհված բնակիչը պարզապես ամորֆ թիվ չէ։ Դրանք կոնկրետ մարդկային ողբերգություններ են։
Եթե իմ մյուս գործընկերները քաջություն չունեն դա ձեր դեմքին ասելու, ես դրա հետ խնդիր չունեմ։ Եվ ուրեմն, շարունակեք ապրել այդ գիտակցումով»,-ասել է Պոլյանսկին։